Բանաստեղծությունների ընտրանին` «Փակիր աչքերդ` չերևաս» խորագրով, կազմել, խմբագրել ու առաջաբանը գրել է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը: Ներկայացվող բանաստեղծությունները վերցված են այդ ժողովածուից:
Երկեր / Բանաստեղծություններ
Վարդան Հակոբյանի «Նշագրություն լուսնի վրա» ժողովածուն ներառում է նրա անտիպ բանաստեղծություններն ու պոեմները, որոնք հատկանշվում են ոչ միայն թեմատիկ և պոետիկական բազմազանությամբ, այլև բանաստեղծական հայացքի չխամրող թարմությամբ, կենսական հզոր ռիթմերով:
«Ջրի հիշողությունը» գրքում տեղ են գտել հեղինակի նոր գործերը, դրանցից մի քանիսին ընթերցողը ծանոթ է պարբերական մամուլից ու համացանցից:Աշխարհընկալման եղանակը, երեւույթների բացահայտման ուրույն մեկնակետն ու բառի տրամաբանական զարգացման դինամիկան Վարդան Հակոբյանի պոետական խոսքը` գեղարվեստական մտածողության եւ թեմատիկ ընդգրկումների մեջ, դարձնում են հետաքրքիր ու ամբողջական:
Էջեր : 1
|